Փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 16.3 %-ով։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Ամենաբարձր աճը գրանցել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտը՝ 2,2 անգամ։ Ներմուծումն աճել է շուրջ 80 %-ով, իսկ արտահանումը՝ շուրջ 3 անգամ։ 36,4 %-ով աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, 28,3 %-ով՝ առևտրաշրջանառությունը, 11,7 %-ով շինարարության ծավաը, 6 %-ով՝ ծառայությունների ծավալը։
Սպառողական գների ինդեքսը նվազում է գրանցել 1,7 %-ով, արդյունաբերական արտադրանքի գները՝ 0,6 %, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3,1 %-ով։
Ընդհանուր առմամբ այս տարվա առաջին երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցոիցանիշն աճել է 13,6 %-ով։
Բաց մի թողեք
Բիթքոյնի գինը կրկին հասել է պատմական առավելագույնին
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին