Մարտի 23-ին Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից» ահազանգ է ստացվել, հայտնել են, որ Բյուրեղավան քաղաքի շենքերից մեկի բնակարանից եռացրած ջրի մեջ ընկնելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած ջրով, մեջքի, կրծքավանդակի, զույգ վերին և զույգ ստորին վերջույթների շրջանում 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, 55 տոկոս մարմնի մակերես, ծանր աստիճանի այրվածքային շոկ» ախտորոշմամբ Բյուրեղավանի շտապօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երեխայի:
ՀՀ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 2,5-ամյա Աննա Գ.-ն է, որը նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, իրենց տանը եռման ջրով լցված՝ լոգանքի համար նախատեսված տարայի մեջ է ընկել։
Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Բաց մի թողեք
«Մարգարյան» ծննդատունն այսուհետ կղեկավարի Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը․ Լուսանկար
Վանաձորում հրաժեշտ տվեցին վաստակաշատ բժշկուհուն, ով էր նա․ Լուսանկար
Ամռանը խուսափեք քաղցր և գազավորված ըմպելիքներից, խմեք ջուր և օգտագործեք ջրով հարուստ մթերքներ. Արմեն Մուրադյան