Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։
Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:
«Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու օրվա ընթացքում մարդասիրական օգնությունը կփոխանցվի Գազայի տառապյալ բնակիչներին։
Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ:
Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-6-ը Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
Հայաստանի կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ներքին կորպորատիվ գործերին ապօրինի միջամտությունը
Ինչո՞ւ 2026-ին չպետք է թուրքական ներդրումներ գան Հայաստան՝ հարցնում է Գևորգ Պապոյանը
«ԴիջիԹեք 2025»-ը հատեց եզրագիծը. Լուսանկարներ