«Ասրյանը որևէ «մետ» չէ, նա մեր գլխավոր շտաբի պետն է, որը զբաղված է բանակաշինության կոնկրետ որևէ խնդրի լուծմամբ»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով հարցին, թե եվրոպացի պաշտոնյաները պահանջո՞ւմ են ռուսամետ գործիչներին, այդ թվում՝ Ասրյանին, հեռացնել պաշտոններից:
«Մեր ԶՈՒ-ում հիմնական սպայակազմը ոնց է ձևավորվել, 90-ականներին դա սովետական ռազմական ուսումնական հաստատություններ ավարտած սպայակազմն էր, որոնք եկան Հայաստան և ի պատիվ իրենց մասնակից եղան մեր բանակաշինությանը, դրա արդյունքում մենք Ադրբեջանից ավելի առաջ անցանք: Սովետական դպրոցի լեյտենանտից մինչև գեներալ՝ 800-ից ավելի սպա եկան Հայաստան և մասնակից դարձան մեր ՊՆ-ի ստեղծման գործընթցաներին, և դրանք միայն ազգությամբ հայեր չէին: Նրանք եկան և օգնեցին, որ մեր ԶՈՒ-ն օր առաջ կայացած լինի, և դա բերեց 1994 թվականի զինադադարին»,- ասաց Քոչարյանը:
Ըստ նրա՝ այսօր Հայաստանի ԶՈՒ-մ սպայակազմի մեծ մասը իր զինվորական կրթությունը սկսել է Մոնթե Մելքոնյան վարժարանից «Ունենք և՛ սովետական դպրոցի ներկայացուցիչներ, ինչպիսին շատերը փորձում են ներկայացնել այսօրվա Գլխավոր շտաբի պետին: Մեր բանակում կան և՛ ռուսական դպրոցի զինվորականներ, և՛ արևմտյան դպրոցում կատարելագործում ստացած զինվորականներ, և՛ քաղաքացիական հասարակությունից բանակ եկած զինվորականներ»:
Բաց մի թողեք
Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Քոչարյանի ստերին և հետին թվով մոգոնած հեքիաթներին. Մուսինյան
куда вы денетесь… էս ա՞ կլասիկ դիվանագիտությունդ. Աբրահամյան
ՀՀ-ում սուտը համակարգված ամրապնդվել է Քոչարյանի օրոք, եթե լուրջ մարդ լիներ, լուրջ պատասխան կտայի. Մովսեսյան