Վերջին շաբաթներին ռուսական զորքերը սկսել են նոր մարտավարություն կիրառել ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա հարձակվելու համար։ Եթե նախկինում գրոհները ցրիվ էին, ապա այժմ դրանք դարձել են ավելի ճշգրիտ ու կենտրոնացված, հաղորդում է CNN-ը։
«Նրանց մարտավարությունը փոխվել է, ցավոք, ոչ դեպի լավը մեզ համար»,- ասել է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Սվետլանա Գրինչուկը։ Նրա խոսքով՝ ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով «վերակառուցման և վերանորոգման գրեթե մեկ տարվա ջանքերն ավերվել են մի քանի օրվա ընթացքում»:
Ռուսաստանը սկսել է նոր մարտավարություն կիրառել մարտի 22-ին՝ Ուկրաինայի վրա իր ամենազանգվածային հարձակումներից մեկի ժամանակ, ասել է Կիևում գործող Էներգետիկ արդյունաբերության հետազոտական կենտրոնի (EIRC) տնօրեն Ալեքսանդր Խարչենկոն:
«Նոր ռազմավարությունն իրենից ներկայացնում է զանգվածային հրթիռային հարվածներ կոնկրետ թիրախների դեմ՝ մեծ թվով հրթիռներով և անօդաչու սարքերով, որոնք միաժամանակ ուղղված են շատ սահմանափակ թվով թիրախների»,- ասել է նա:
Բաց մի թողեք
Politico-ն բացահայտել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային օգնության դադարեցման մանրամասները
Նոր բախում Թրամփի և Մասկի միջև․ Մասկը սպառնում է Հանրապետականներին, Թրամփը՝ Մասկին
Վաշինգտոնը կրճատում է ռազմական օգնությունը Ուկրաինային, երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները