Լեհաստանի Polonia միջազգային հանրային հեռուստատեսության լրագրող Անջեյ Պոչոբուտը, ով հանդիսանում է Բելառուսցի լեհերի միության ակտիվ գործիչ, հրաժարվել է բանտից դուրս գալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհած ներմամբ։
Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարարությունը։ Համաձայն հաղորդման, բելառուսական կողմը մտադրություն է ունեցել ներում շնորհել նաեւ Անջեյ Պոչոբուտին։
Վերջինս մերժել է արժանանալ Լուկաշենկոյի ներմանը։ Սակայն միաժամանակ, Վարշավան հայտնում է, որ լեհական կողմը, դաշնակիցների հետ շարունակում է աշխատել, որպեսզի լրագրողն ազատ արձակվի։
Պոչոբուտը Բելառուսում դատապարտված է 8 տարվա ազատազրկման՝ «Բելառուսի ազգային անվտանգությանը վնաս հասցնող գործողություններ իրականացնելու համար»։ Նա ազատությունից զրկված է սկսած 21 թվականի մարտի 25-ից։


Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի