Ձևավորվող Ազատական Դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանի քաղաքական արենան, որ կրկեսից շատ քիչ է տարբերվում, կեղտոտվում է մինչև վերջ, արժեհամակարգեր են զրոյացվում, դիփ ծախվում են ու ծախում են։
Այսօր հերթական անգամ զզվանք ապրեցի, երբ ԼՂՀ ԱԺ անփառունակ նախագահացու Աշոտ Ղուլյանին, ով նաև Արարատ Միրզոյանի խորհրդականն է եղել ԱԺ-ում, Դիվանագիտների համահայկական խորհուրդ են ստեղծում ու նստած է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի կողքին։
Հասկացանք, որ ձիու վրա լվիճներ էլ են հայտնվում, բայց ի սկզբանե՝ եթե նա դիվանագետ է, ապա ես տիեզերագնաց եմ, ուր էր նրա խորհուրդը, երբ չբանակցեցին Ադրբեջանի հետ ու բռնի տեղահանման ենթարկվեցին, հիմա էլ մոսկվաների կեղտոտ լվացքն է տրորում տաշտում, ով է ունդունում այս ամենը ․․․

Բաց մի թողեք
Ութերորդ անգամ … ընդամենը այս տարվա ընթացքում
Մեկը բեղով, մեկը անբեղ, երկուսն էլ՝ մի բոյի. Րաֆֆի Հովհաննիսյան
Ինչո՞ւ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը