Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ կկազմակերպի երթ։ Այն այս տարի կրում է «Արժանապատիվ աշխատանք խորագիրը։
Ապաքաղաքական այս երթի նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել աշխատանքային պայմանների բարելավմանն առնչվող հարցերն ու խնդիրները։
Երթի մեկնարկը կտրվի մայիսի 1-ին, ժամը 12:00 Աբովյան պուրակից (Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանի հարակից տարածք)։
«Հայաստանում բազում աշխատողներ ծանոթ չեն իրենց իրավունքներին ու պարտականություններին, և շատ հաճախ տուժում են նման գիտելիքի բացակայության հետևանքով։ Բացի գիտելիքի պակասից, աշխատողներից շատերը հաճախ պարզապես համակերպվում են իրենց խախտված աշխատանքային իրավունքների հետ։ Այս երթը աշխատողների համար կարևոր հարթակ է արժանապատիվ աշխատանքային պայմանների կոչն էլ ավելի ամրապնդելու համար: Մենք կոչ ենք անում բոլորի արմիութենականներին միանալ մեզ՝ նշանակալի ազդեցություն ունենալու համար: Սա միասնության ուժը հիշելու օր է և աշխատավայրում արժանապատվության համար շարունակվող պայքարի յուրատեսակ ձև»,-նշում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կոչ է անում արհմիութենականներին մասնակցելու այս նշանակալից միջոցառմանը։ Այս երթը հնարավորություն է Հայաստանում աշխատողների համար համախմբվելու՝ ի նշան համերաշխության։






Բաց մի թողեք
Հոգևորականներ, ովքեր «զբաղվել են քաղաքականությամբ»
Ի՞նչ կա այդտեղ․ քահանան ստրիպտիզ ակումբ գնալու մասին․ Լուսանկար
Շենացնող ու միավորող Սամվել Կարապետյան VS քանդող ու պառակտող Նիկոլ. ով ինչպես է սիրում հայրենիքը. Տեսանյութ