ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թիրախավորել է ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները շրջանցելու փորձերը։ Պատժամիջոցների նոր ցանկում ներառված են որոշ ընկերություններ Թուրքիայում, Բելգիայում և Չինաստանում։
Այս մասին գրել է Ermenihaber-ը։ Նոր պատժամիջոցների համաձայն՝ 3-րդ երկրների ընկերությունները և անհատները, որոնք մատակարարում են Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության հիմնական նյութերը, ինչպես նաև քիմիական և կենսաբանական զենքի ծրագրերը, թիրախավորվում են Ռուսաստանի պաշտպանական արտադրության հետ միասին։
Նախկինում Վաշինգտոնը Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներ շրջանցելուն օժանդակելու համար պատժամիջոցներ էր կիրառել Չինաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների որոշ ընկերությունների դեմ։
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ: Դրանցից շուրջ 60-ը գտնվում են Ադրբեջանում, Չինաստանում, Բելգիայում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սլովակիայում:
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ Հոնկոնգում և Չինաստանում որոշ ընկերություններ մեղադրվում են ռուս զինվորականներին խլացնող սարքեր, սենսորներ և անօդաչու թռչող սարքերի շարժիչներ մատակարարելու մեջ։


Բաց մի թողեք
Իսպանիայի ծայրահեղ աջերը՝ որպես «նոր փանկ»
Գերմանիայի հաջորդ կործանիչը փորձության է ենթարկում իր պաշտպանական գործընկերությունը
Բրյուսելի հանդեպ անհամբերությամբ լի՝ եվրոպական մայրաքաղաքները շարունակում են սոցիալական ցանցերի արգելքները