Մայիսի 5-ին իրավապահներն իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայիսի 2-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարողը փորձում է Բագրատաշենի անցակետով հատել ՀՀ սահմանը։
Ոստիկանական խմբերը կարճ ժամանակում հասել են Տավուշի մարզ։ Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին ու ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Տավուշի մարզում բռնվել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչ 26-ամյա Սուրեն Մելքոնյանը
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինիս հայրը ոստիկանության գնդապետ է, նախկինում աշխատել է ոստիկանության Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների պետ։
Կասկածյալը ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ Պարզվել է նաև՝ ում օժանդակությամբ ու դրդմամբ է նախկին ոստիկանապետի տղան ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարել։ Աղբյուրի տեղեկություններով, օժանդակողը Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Արթուր Մ․-ն է։


Բաց մի թողեք
Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են
Դիլիջանում հայտնի ուսուցչուհու հետ կապված ողբերգական դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին
Գորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել