Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում մայիսի 7-ի ցերեկը, 8-ին 10-12-ին՝ շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 7-ի և 10-12-ի ցերեկն առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ին գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում մայիսի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Բաց մի թողեք
«Հայկի զոհվելու օրվանից մինչ օրս հայրիկս տան դուռը կողպեքով չի փակում, կարծես սպասի, որ նա գալու է». Հայկ Թունյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. Լուսանկարներ
Խաչվերաց կամ Սբխեչ. ինչ տոն է այն և երբ է այս տարի
Անվտա՞նգ է Թեմուում տեղադրել անձնագրի տվյալները. պատասխանում է փորձագետը