15/02/2026

Փաշինյանի հորինած «Չար տնակը» հեքիաթը խժռեց նրան վերջնականապես․ Հայրապետյան

Tatevik Hayrapetyan

Ադրբեջանագետ, ԱԺում ՔՊ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Չար տնակը» հեքիաթի մասին 2018 թվականի մայիսին՝ ԱԺ-ում վարչապետ դառնալու ժամանակ խոսում է հենց ինքը Փաշինյանը։ Ի հեճուկս նրա խոսքերի՝ վարչապետական կաբինետը դարձավ Փաշինյանի չար տնակը՝ մոռացության մատնելով նրա խոստումները, հիշողություններն ու այն արժեքները, որոնք բարձրաձայնելով էլ նա եկել էր իշխանության 2018-ին ու որոնց հավատացել էր հայ ժողովուրդը։

Այսօրվա խայտառակ պահվածքը հենց այդ նույն ժողովրդի հանդեպ ևս մեկ անգամ ապացուցեց, որ «Չար տնակը» խժռել է Նիկոլ Փաշինյանին վերջնականապես և անվերադարձ․․․»։