Մայիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջից դեպի Արաբկիր վարչական շրջան տանող հատվածի փոքր կամրջի վրա, հետիոտնի համար նախատեսված մայթին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա է կայանված և կան կասկածներ, որ դրա վարորը հնարավոր է ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից ցած է նետվել։
Դեպքի վայր ժամանած մահացածի ընկերը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ նա Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Անդրանիկ Գ․-ն է, ով մասնագիտությամբ ատամնաբույժ էր և բնակվում էր Աբովյան քաղաքում։ Տղամարդուն 2 օր փնտրել են և դիմել ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ որպես անհետ կորած որոնվում էր։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։






Բաց մի թողեք
Սեուտա՝ դարպաս դեպի Եվրոպա․ երիտասարդ միգրանտները ծովով են անցնում՝ Եվրոպա հասնելու համար․ Լուսանկարներ, Տեսանյութ
Սրբապղծություն՝ Նուբարաշենում․ մայրը, այցելելով 32-ամյա դստեր շիրիմին, հայտնաբերել է, որ գերեզմանից հափշտակել են սև գրանիտե ծաղկամանները
Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ