ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Ադրբեջանին՝ անկախության օրվա կապակցությամբ։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, որը վերջին 32 տարիների ընթացքում գործընկերություն է ձևավորել՝ անվտանգության և էներգետիկ համագործակցության հետ կապված փոխադարձ շահերի հիման վրա: Մենք գնահատում ենք այս ոլորտներում մեր փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունը, ինչպես նաև ավելի ու ավելի կարևոր գլոբալ հարցերի շուրջ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և կանաչ էներգիայի անցումը:
Մեր համագործակցությունը շարունակելու է զուգահեռ ընթանալ Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման և Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման հանձնառության հետ: Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը։ Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին՝ ձգձգված հակամարտության էջը շրջելու և ավելի լավ ապագա կառուցելու համար: Մենք լիովին հավատարիմ ենք այս նպատակին հասնելուն, որը կընդլայնի կապի հնարավորությունները և տնտեսական օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին: Ադրբեջանի անկախությանը նվիրված այս կարևոր տոնական օրը ես վերահաստատում եմ Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը», – գրել է Բլինքենը իր շնորհավորական ուղերձում։
Բաց մի թողեք
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ
Ադրբեջանը պատրաստվում է կամ նրան նախապատրաստում են «քաղաքակրթական պատերազմի՞»
Ռուսաստանում ազգամիջյան պատերազմ կսկսվի ՞