Մայիսի 28-ին տեղի է ունեցել «Առաջ» կուսակցության հիմնադիր համագումարը, որը մամուլի համար փակ է եղել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կուսակցության հետ կապ ունեն այստեղ գտնվող անձինք, Ռոբերտ Քոչարյանը կապ չունի»,- համագումարից հետո հայտարարել է հիմնադիրներից մեկը` Նարեկ Մանթաշյանը։
Թեեւ նրանք հերքում են Ռ. Քոչարյանի կապը կուսակցության հետ, սակայն կուսակցության հիմնադիր կազմում Քոչարյանի աջակիցներն են։ Մեկը Սեւակ Խաչատրյանն է (հայտնի Սաքուլիկը), ով ժամանակին ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահն է եղել, պրոռեկտոր, հիմա Էջմիածնի ավագանու խմբակցության ղեկավարն է: Հովհաննես Հարությունյանը` ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ, «Հայաստան» դաշինքի աջակից։ Կուսակցությանն է անդամագրվել նաեւ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը, ով մի շարք այլ աղմկոտ գործերով ընդդիմադիրների պաշտպանությունն է իրականացրել։
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին