Հայաստանի գործող սահմանադրությամբ օրինական ճանապարհով իշխանափոխություն հնարավոր չէ: Եւ հիմնավորեց, որ քանի Ազգային ժողովում կա մեծամասնություն, որ վարչապետին փոխելու որոշում չի կայացնում, կառավարությանը հրաժարական պարտադրելու միակ ձեւը փողոցային պայքարն է:
Այսինքն, քաղաքական համերաշխությունը Հայաստանում բացառված է սահմանադրությամբ եւ օրենքով. մի կուսակցություն պետք է լինի իշխող, մյուսներն՝ անպատճառ ընդդիմադիր: Իսկ որպեսզի կուսակցություններից մեկը լինի իշխող, խորհրդարանական ընտրություններին տասը-քսան քաղաքական ուժ կամ դաշինք էլ մասնակցի, այդ ,,մեկը,, պետք է կայուն մեծամասնություն ունենա: Այսինքն՝ «խփի այնքան տոկոս, որքան կամենա»:
Բայց ո՞վ գիտի հանրային տրամադրությունների իրական պատկերը: Մյուս կողմից դա պարզելու իրավական ոչ մի մեխանիզմ չկա: Սոցիալական հարցումները վստահություն չեն ներշնչում: Հետեւաբար հրատապ է սահմանադրական փոփոխությունների անցկացումը կամ սկզբունքորեն նոր սահմանադրության ընդունումը: Եւ այն պետք է լուծի հարցերի հարցը. վարչապետի իմփիչմենթը չպետք է պայմանավորված լինի խորհրդարանի կայուն մեծամասնության քաղաքական դիրքորոշմամբ:
Իմփիչմենթը քաղաքական գնահատական չէ, այլ՝ իրավական: Եթե կոպիտ ասենք, ապա դա պրոցեդուրա է, երբ պետության առաջնորդին քրեական պատասխանատվությունից ազատում են՝ նրան պաշտոնանկ անելու գնով, ուստի հիմքում պետք է լինի նրա գործունեության բացառապես իրավական գնահատականը:
Կոնկրետ այսօրվա իրավիաճակի ֆորմալ պատճառը Տավուշ-Ղազախ մի հատվածում հայ-ադրբեջանական սահմանազատումն է: Այդ հարցում իշխանությունը եւ ընդդիմությունը երբեք քաղաքական համաձայնության չեն գալու գոնե այս փուլում: Իշխանությունը պնդում է, որ Հայաստանի սուվերեն տարածքից մեկ քառակուսի մետր հակառակ կողմին չի անցել, ընդդիմությունը կատարվածը գնահատում «հողատվություն» կամ «միակողմանի զիջում»: Լուծում կարող է լինել Սահմանադրական դատարանի վճիռը՝ գործընթացը համապատասխանու՞մ է Սահմանադրությանը եւ «Պետական սահմանի մասին» օրենքին թե՞ ոչ:
Իհարկե, ընդդիմությունն ունի Սահմանադրական դատարանի «անաչառությանը չվստահելու» ալիբի, բայց դա քաղաքական «կապրիզ» է: Եւ եթե նա մնա այդ դիրքորոշման, ապա միայն կկորցնի: Ավելի մեծ թվով մարդիկ կկասկածեն ,,շարժման,, եւ նրա հռչակած նպատակի պետականորեն պահանջվածությանը, եւ ինստիտուցիոնալ ընդդիմությունը վերջնականապես կմարգինալանա: Բայց առհասարակ «ճգնաժամի» սահմանադրության փոխարեն Հայաստանը պետք է ունենա «կոնսենսուս» կամ առնավազն «քաղաքական համաձայնություն» երաշխավորող սահմանադրություն։
Բաց մի թողեք
Անկարան չի ուզում հայ-թուրքական հարաբերության կարգավորում, քանի դեռ անորոշ է դրա «միջազգային գինը»
«Ազդեցություն-հակազդեցություն» տրամաբանության շատ ավելի ընդգրկուն տարածություն
Ազգային ժողով, այս ինչ է դարձել․ Ինչ որ տեղ, ինչ էր բան սխալ է․ Անկեղծ ու ցավոտ զրույց