«Հոգեբանները ներխուժել են դատական համակարգ. ՀՀ դատական դեպարտամենտը մեկ տարում 10 պայմանագիր է կնքել հոգեբանի ծառայությունների ձեռքբերման համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պայմանագրերը կնքված են՝ դատական նիստերին ներգրավված հոգեբանների ծառայություններ ձեռք բերելու համար։
ՀՀ Դատական օրենսգրքի «Դատական իշխանությունների եւ գործունեության հիմունքները» բաժնում առկա գլուխ 16-ի՝ առաջին ատյանի դատարանների դատավորների եւ դատարանի նախագահների նշանակման կարգի 108-րդ «Հարցազրույցի անցկացում» հոդվածում է միայն հիշատակվում հոգեբան բառը, այն է՝ թեկնածուի հարցազրույցն անցկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, որին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաեւ հոգեբան:
Այսինքն՝ հոգեբանի այցելությունը ո՛չ օրենքով է սահմանված, ո՛չ պարտադիր է։
Դատական դեպարտամենտի գնումների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ հոգեբանի ծառայությունները ներգրավված են այն գործերում, որոնցում առկա է անչափահաս անձի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցություն։ Գործերի հիմնական բնույթը քրեական է։
Որպես օրինակ՝ դիտարկենք մեկ քրեական գործ. քանի որ առկա է անչափահասի անմիջական մասնակցություն եւ կապված է խորթ հոր կողմից դաժան բռնության դեպքերի հետ, հոգեբանի ծառայությունները՝ ճնշված եւ տուժող ճանաչված անձի մասնակցությամբ դատական նիստի դեպքում անհրաժեշտ են. եւ այս դեպքում ներառվում է հոգեբանը։
Նշենք, որ կնքված գնումների դրամային սահմանը հատում է 300 հազար դրամի շեմը»:
Բաց մի թողեք
Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել, ինչու ․․․
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան