Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 Caesar ինքնագնաց հրետանային միավոր, ինչը մեծ աղմուկ է առաջացրել Ադրբեջանում, մեծ ուրախություն՝ Հայաստանում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մասնագետները գովում են հաուբիցները՝ դրանք հեռավար են, կրակի կառավարման ճկուն համակարգ ունեն, դիպուկ են եւ այլն: Բայց ոմանք ասում են` պայմանագիր կնքելը մի բան է, զենքը Հայաստան հասցնելը` այլ բան:
Բացի այդ, հրետանային միջոցները կիրառելու ունակ անձնակազմ պետք է ունենաս, քո համակարգին ինտեգրես: Ամեն մի հրետանային միջոցի համար առնվազն 2000-3000 հատ արկ է հարկավոր ունենալ, իսկ ՆԱՏՕ-ական ստանդարտներով` 6000 արկ:
Այսինքն՝ եթե 30 հատ հրանոթ ունես` 180 հազար հատ արկ պիտի ունենաս:
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին