Թեպետ ՔՊ-ում փորձում են հույժ գաղտնի պահել կուսակցության քաղաքական ժողովի վայրը, որը նշանակված է հունիսի 22-ին, սակայն մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախատեսել են անել Ջերմուկում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը մեր հրապարակումից հետո` «մեր ինադու», չփոխի վայրը։ Տեղեկացանք նաեւ, թե օրակարգում ինչ հարցեր են քննարկվելու։ Փաշինյանը մտադիր է ՔՊ մարզային կառույցներ հիմնել, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի դեպքում էր անում, հիմա ՔՊ-ն միայն տարածքային կառույցներ ունի: Դրանով Փաշինյանը փորձելու է ներկուսակցական կառավարումն ավելի կենտրոնաձիգ դարձնել:
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի մարզպետներին, որոնք կլինեն մարզի թիվ մեկ կուսակցականները, մինչդեռ այսօր տարածքային կառույցներ են գործում, եւ տվյալ քաղաքում գտնվող վարչությունը շատ դեպքերում մարզի մյուս քաղաքների ներկուսակցական խժդժությունների մասին տեղեկանում է ամենավերջում, երբ բանը բանից անցնում է, եւ ներթիմային ճակատամարտերը դառնում են հրապարակային ու ողջ մարզի քննարկման առարկան։
Բաց մի թողեք
12 հոգի թունավորվել և հոսպիտալացվել են, սակայն ռեստորանը ՍԱՏՄ-ն չի փակել
Աստվածաշունչը, որն ինձ ուղեկցել է ընդհատակում և բանտում, նվիրում եմ Վաշինգտոնի թանգարանին. Փաշինյան
Փոխքաղաքապետը, որ թիկնապահ է դարձել, 26 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Լուսանկար