Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուսոնը հայտնել է, որ Հայաստանի՝ Ֆրանսիայից գնած CAESAR հրետանային համակարգ կազմում է 36 միավոր:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուսոնը։
«Ադրբեջանի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 CAESAR հրետանային համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում»,- գրել է Բյուսոնը։
Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը պայմանագիր են կնքել CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման մասին:
CAESAR-ը ֆրանսիական արտադրության 155/52 մմ տրամաչափի ինքնագնաց հրետանային կայանք է։
Բաց մի թողեք
Աստվածաշունչը, որն ինձ ուղեկցել է ընդհատակում և բանտում, նվիրում եմ Վաշինգտոնի թանգարանին. Փաշինյան
Ինչ է քննարկվելու Թուրքիայի ներկայացուցչի հետ առաջիկա հանդիպմանը. Ռուբինյանը մանրամասներ է հայտնել
Սպասվում է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը Հայաստանում. ԱԳՆ