Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում Հայաստանի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացել։
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ պետքարտուղար, փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։
«Հայաստանում և Մալդիվներում ՌԴ գլխավոր հյուպատոսություններ բացելու կարգադրություններ են տրվել, հիմա Բալիում գլխավոր հյուպատոսություն բացելու կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներ են ընթանում»,- նշել է փոխնախարարը։
Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին ի պատասխան՝ դիվանագետը նշել է, որ դա սպասվում է մոտ ապագայում։
«Մենք դա ակնկալում ենք մինչև տարեվերջ»,- հավելել է փոխնախարարը։

Բաց մի թողեք
Բուլղարիան չի օգնի լրացնել Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդը
Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար