Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ է արձակվել Վարդաշեն Քրեակատարողական հիմնարկից 10 մլն դրամ գրավի դիմաց:
Հիշեցնենք՝ Վանաձորի նախկին քաղաքապետը մեղադրվում է կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի համայնքապատկան հողերն օտարելու համար։
Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ նախկին իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին ևս։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասլանյանի խափանման միջոցը փոխվել էր:
Ասլանյանը անազատության մեջ է 2021 թվականի դեկտեմբերից:
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել պաշտոնական կեղծիք:
Վերջինս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Բաց մի թողեք
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ
Մկրտիչ Սրբազանի գործով ներգրավված է 54 քննիչ. Նա ևս կալանավորվեց