Կեմերովոյում ապրող հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի ընտանիքին պատուհասած ողբերգությունը ցնցել է համացանցի օգտատերերին։ Հիշեցնենք, որ Միլենա Պետրոսյան ունի ավելի քան 800 000 բաժանորդ։
Իր բլոգում նա ներկայացնում էր թե ինչպես է վայելում կյանքը սիրելի ամուսնու՝ Թաթուլի, երեխաների, ընկերների հետ, ինչ շքեղ նվերներ ու հսկա ծաղկեփնջեր է նվիրում իրեն ամուսինը։
Սակայն պարզվեց ընտանիքում՝ փակ դռների հետևում դժոխք է։ Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Կեմերովոյի բնակելի թաղամասերից մեկում գտնվող «Կրասնոյե օզերո» կանգառի մոտ 27-ամյա Թաթուլ Պետրոսյանն ինքնասպանության է դիմել։ Թաթուլի քույրը՝ Նարինեն մեղադրեց բլոգերին անբարոյական լինելու համար, հայտարարեց, Միլենեն եղբորը դաաճանել է նրա մանոկւթյան ընկերոջ՝ Արթուրի հետ։
Ինչպես գրում է NGS42.RU-ն, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին, ճակատագրական քայլին դիմելուց առաջ բլոգերի ամուսինը մեքենայով գնացել է լճի մոտ, այնտեղից բազմիցս զանգահարել էր կնոջը ու կանչել իր մոտ։ Թե ի՞նչ նկատակով էր կանչում, այս պահին հստակ չէ։
Հանգուցյալի քրոջ՝ Նարինեի խոսքով, զանգն անպատասխան է մնացել։ Նա հայտնել է, որ Միլենան այդ երեկո ընկերուհու հետ էր, նարգիլե էին ծխում։
Միլենան հրաժարվում է մեկնաբանել տեղի ունեցածը։ Նա հայտարարել է, որ ճշմարտությունը չի ասում՝ նրա ընտանիքի նկատմամբ հարգանքից ելնելով։
Այս պատմությանը հետևող բազմաթիվ հետևորդների հետաքրքրում է, թե ի՞նչ է գրել Թաուլը կնոջը մահվանից առաջ։ Woman.ru-ի հետ զրույցում Կեմերովոյի Քննչական կոմիտեից հաստատել են, որ ներկայում Պետրոսյանի մահվան փաստով ստուգումներ են իրականացվում։


Բաց մի թողեք
Քրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա հավաքական․ հայտնի է, թե՝ երբ
«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել» … հինգ ամիս անց. Լուսանկարներ
«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. Լուսանկարներ