Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ռուսական դիզվառելիքի նկատմամբ պատժամիջոցների մասնակի վերացումը անվանել է «զզվանք առաջացնող»։
Ջոնսոնի X սոցցանցում արված գրառումը հետևյալն է.
«Զզվելի է, որ ԱՄՆ-ն այժմ վերացնում է ռուսական վառելիքի նկատմամբ պատժամիջոցները, և անկեղծ ասած՝ ծիծաղելի է մեղադրել Ուկրաինային գների բարձրացման համար, որը, ըստ երևույթին, սկսվել է Հորմուզի նեղուցի փակմամբ»։
Ջոնսոնը հավելել է, որ «ուկրաինացիները պայքարում են իրենց կյանքի համար». «Եվ այնուամենայնիվ, Սպիտակ տունը, կարծես, վճռականորեն տրամադրված է ստիպել ամերիկացիներին ֆինանսավորել [պատերազմը]:
Դա չի աշխատի, և ես կասկածում եմ, որ այն էական ազդեցություն կունենա վառելիքի գնի վրա: Եթե մենք ուզում ենք, որ ռուսական նավթն ու գազը վերադառնան համաշխարհային շուկա, եկեք ավարտենք այս պատերազմը՝ ազատ, ինքնիշխան և անկախ Ուկրաինայով»։

Բաց մի թողեք
Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել. Լուսանկար
Ծրագրել են սպանել վարչապետին և ՊՆ ղեկավարին․ ուժայինները շտապ հավաքվում են. Լուսանկար
Ցանկանում է օվկիանոսներից մեկն անվանել իր անունով