Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները։
Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինան պատրաստ կլինի դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, եթե Ռուսաստանը դադարեցնի մեր էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները։ Դեէսկալացիայի ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և իսկապես երաշխավորված», – նշել է Զելենսկին։
Միաժամանակ նա կրկին ընդգծել է, որ Եվրոպայում պատերազմի իրական պատճառը Ռուսաստանն է։
Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ էներգետիկ ոլորտի վրա հարձակումները կարող են դադարեցվել այսօր, բայց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ դա անել։

Բաց մի թողեք
Եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի, Ուկրաինան ընտրություններ կանցկացնի. Զելենսկի
Մելոնիին սպասվում է ընտրական համակարգի բարեփոխման վերաբերյալ ռիսկային գաղտնի քվեարկություն
Հայաստանի եվրոպական հեռանկարը դարձել է ավելի առարկայական