Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցում գտնվող «Երևանի ալրաղաց» գործարանից ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին, 2-րդ, 3-րդ և 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ։ Ժամանել է նաև ավտոսանդուղք։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են ալրաղացի աշխատակցիները, հրշեջները այնուհետև նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն։
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։







Բաց մի թողեք
Սեուտա՝ դարպաս դեպի Եվրոպա․ երիտասարդ միգրանտները ծովով են անցնում՝ Եվրոպա հասնելու համար․ Լուսանկարներ, Տեսանյութ
Սրբապղծություն՝ Նուբարաշենում․ մայրը, այցելելով 32-ամյա դստեր շիրիմին, հայտնաբերել է, որ գերեզմանից հափշտակել են սև գրանիտե ծաղկամանները
Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ