Ռուսական МиГ-31БМ ինքնաթիռները հիմնական սպառնալիքն են լինելու Ուկրաինայի արեւմտյան F-16 կործանիչների համար, գրում է լեհական Komputer Swiat հրատարակությունը։
«F-16 ինքնաթիռների դեբյուտը Ուկրաինայում մի քանի շաբաթվա հարց է, և, որոշ փորձագետների կարծիքով, նրանց ամենասարսափելի հակառակորդը կլինի ՄիԳ-31-ը՝ հագեցած դժոխային վտանգավոր R-37 հրթիռներով»,- ասվում է նյութում։
Լրագրողը նշել է, որ ռուս զինվորականները հենց նոր են ստացել ՄիԳ-31ԲՄ ինքնաթիռների նոր խմբաքանակ։ Նա զգուշացրել է, որ արեւմտյան ինքնաթիռները հրթիռների հեռահարությամբ զիջելու են ռուսականներին, նույնիսկ եթե F-16-ը համալրված լինի AIM-120 հրթիռով։
«Առաջիկա ամիսները ցույց կտան, թե արդյոք մենք օդային մարտեր կտեսնենք Ուկրաինայի երկնքում, և ով դուրս կգա հաղթող», – եզրափակել է հրատարակությունը:
Բաց մի թողեք
8.8 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 5.8 մագնիտուդով հետցնցում․ ՌԴ
Հայտնի է, թե որտեղ կարող է տեղի ունենալ Պուտին – Զելենսկի հանդիպումը
Մակրոնը կասկածանքով է վերաբերվում Պուտինի պատերազմը դադարեցնելու ցանկությանը