23/12/2024

Երեք երեխա ուներ, նրանցից մեկի աչքի առաջ էլ իրեն uպանել են․ Սևանում ավագանու անդամի uպանության մասին․ Լուսանկար

Երեկ գիշեր Սևանի «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում հնչած կրակոցների հետևանքով մահացած քաղաքացին Սևանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանն է։ Նա «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ էր։

Նշենք, որ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով քրեական գործերով անցնող մի քանի նորատուսցիներ սկսել են կրակոցներ արձակել։ Նրանցից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է՝ Լևոն Բանդուրյանը։

Ինչ վերաբերում է Արսեն Աֆիյանին, ապա նա մասնագիտությամբ ատամնաբույժ էր, ամուսնացած էր, երեք երեխաների հայր։ Մեր տեղեկություններով՝ իր յոթ ամյա երեխայի աչքի առաջ էլ սպանվել է Աֆիյանը։

«Արտակարգ մարդ էր, արտակարգ ընկեր ու հայրենասեր քաղաքացի»,- MediaHub-ին փոխանցեցին Սևանի համայնքապետարանից։

Երեք երեխա ուներ, նրանցից մեկի աչքի առաջ էլ իրեն uպանել են․ ինչ են պատմում ավագանու անդամի uպանության մասին