23/12/2024

Պե՞տք է արդյոք Բաքու մեկնել, երբ ՊՆ կգա ԱՄՆ խորհրդատուն ու ինչ կլինի հայ-ամերիկյան հաջորդ զորավարժություններին

Որպեսզի COP29-ին Արարատ Միրզոյանի մասնակցությունը դառնա իրականություն, պետք Բաքուն ցույց տա, որ իր նպատակների մեջ խաղաղությունն է գերիշխում:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ադրբեջանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռ չի պատասխանում հարցին՝ արդյոք Արարատ Միրզոյանը կընդունի Բաքվի հրավերը և կմեկնի Ադրբեջան։

Նոյեմբերին Բաքվում կայանալու է COP29-ը և Բաքուն արդեն հրավիրել է նաև Հայաստանի արտգործնախարարին մասնակցելու այդ համաժողովին, ինչպե՞ս եք գնահատում այս հրավերը՝ «Ազատություն» հարցին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է.

«Առաջարկը նորմալ, բայց որպեսզի մասնակցությունը դառնա իրականություն, պետք է այդ թշնամանքը հեռացված լինի, և Բաքուն էլ պետք է ցույց տա, որ իր նպատակների մեջ խաղաղությունն է գերիշխում իր ծրագրերի մեջ»:

Ճի՞շտ է նոյեմբերին Բաքու գնալը: Ըստ Անդրանիկ Քոչարյանի, այո, բայց գնալու համար պետք է Բաքուն շատ բան անի, որպեսզի այդ ընկալումը լինի շատ համարժեք: Օրինակ, պետք է փոխի իր ինչ-որ հռետորաբանությունը, պետք է ինքն էլ ձգտի խաղաղության, ոնց որ Հայաստանն է ձգտում:

Պե՞տք է հրաժարվի պահանջից, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, ԵԱՏՄ Մինսկի խմբից դուրս գա:

«Ինքը ոչ թե պետք է պահանջներ դնի, այլ պետք է ձգտի խաղաղության հասնելու ճանապարհներ: Էդ պահանջներով ինքը խաղաղության հասնելու ճանապարհները սահմանափակում է: Շատ կարևոր է էն պահանջների իրացումը, որոնք իրատեսական են, կարող ես պահանջներ դնել, բայց դա իրատեսական չի լինի: Պահանջը դնում ես և դառնում ես գերի էդ պահանջներին, բայց որ պետք է խոսել, քան կրակել, դա քննարկման թեմա չի: Իհարկե, պետք է խոսել, խոսել այն հարցի շուրջ, որը կապահովի խաղաղություն»,- ասել է Քոչարյանը:

Անդրանի Քոչարյանը ճիշտ է համարում Բաքու գնալը, սակայն, ընդդիմության համոզմամբ, դա արկածախնդրություն է և Հայաստանն այս քայլով որևէ օգուտ այդ այցից չի ստանալու, ընդամենը Բաքվին օգնելու է միջազգային հանրության առջև հանդես գալ իբրև կառուցողական երկիր, որը չնայած այս շատ բարդ հարաբերության, հրավիրում է Հայաստանին:

«Ազատության» հարցին պատասխանելով, Քոչարյանը նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունը տևական ժամանակ իրեն անվտանգային հարցերից դուրս է դրել: Ի՞նչ է նշանակում, արկածախնդիր, երբ որ քննարկումները միտված են լինելու խաղաղության հասնելուն:

«Ոչ, ցանկացած խոսակցություն, որը բացառում է կրակելը և տալիս է հնարավորություն էդ նպատակին հասնելու, պետք է իրացնել»,- ասել է նա:

Իսկ հնարավո՞ր է, որ Բաքում մեկնելով նաև այդ ընթացքում գերիների վերադարձի հարցը լուծվի:

«Հրավերի առաջարկ անող կողմը պետք է նաև ստեղծի այդ պայմանները, որպեսզի հրավիրյալ կողմը անկաշկանդ կարողանա գնա և վստահաբար լինի խաղաղության հասնելու նպատակին հասնելու քննարկումներ: Իհարկե, գերիների վերադարձը մշտական լուծում պահանջող օրակարգ է ամեն վայրկյան, ամեն օր, և փնտրտուքը շարունակաբար շարունակվում է: Եվ քանի դեռ կան գերիներ նշանակում է խաղաղության հասնելու նպատակին կա խոչընդոտ, գերիներն անշեղորեն պետք է ազատության մեջ լինել: Պետք է գերի չլինի, գերու բացակայությունը տալիս է մեծ հնարավորություն խաղաղության հասնելու, երբ որ գերի կա, խոսել խաղաղության մասին մի քիչ շատ բարդ է»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը: