Երևանի օպերայի և բալետի ազգային թատրոնի հեղինակավոր տենոր Լիպարիտ Ավետիսյանը կիրակնօրյա երեկոն զարդարեց իր հզոր ձայնի կախարդանքով, կարծես յուրաքանչյուրիս մոտ նույնքան ազատ ու անկաշկանդ, ինքնաբուխ կարող է հորդել ձայնը, բարձր նոտաներ հաղթահարել:
Բեմը շատ գեղեցիկ ձևավորված էր, վառման կարմիրի երանգների մեջ՝ համապատասխանելով երեկոյի նրբագեղությանը:
Լիպարիտ Ավետիսյանի հզոր ձայնն առանց ջանքերի մատուցեց մի շարք երգեր համաշխարհային օպերային արիաներից՝ յուրաքանչյուր նոտա լցված զգացմունքներով, որոնք գալիս են միայն երաժշտության հետ իրական կապից:
Դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային օպերայի սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ դինամիկ, բայց նրբերանգ ելույթով՝ շատ նրբորեն ու գեղեցիկ աջակցելով տենոր երգչին։
Հրաշալի տենոր Լիպարիտ Ավետիսյանն ավելին է անում բեմում, քան պարզապես երգիչ. նա աչքի ընկնող կերպար է օպերային արվեստում: Բեմում պահվածքը հուշում է իմ լավ բարեկամ, հրաշալի, անկրկնելի տենոր, երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանին, գուցե նաև ուսանել է նրա մոտ։
Կիրակնօրյա հրաշալի երեկոն օպերային արվեստում, նաև համեմված Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի ու Առնո Բաբաջանյանին բարձրարժեք երգերով, լցրեցին հանդիսատեսի հոգիները, ինչ որ բան եթե կիսատ էր, ապա պահանջեցին կրկնանվագ՝ բիս, ու ստացան քանիցս։
Լիպարիտ Ավետիսյանը իսկապես հայտնի արտիստ է Հայաստանում ու նրա սահմաններից դուրս, նրա վերջին հարցազրույցներից եթերում տեղեկացա, որ ելույթներով հանդես է գալիս արտասահմանյան տարբեր բեմերում ու հյուրախաղային սպսված հյուր է։
Այսպիսով Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփեց տարվա առաջին կիսամյակի համերգաշրջանը, որ բազմաբովանդակ էր ու բազմաթիվ պրեմերիաներով։ Սակայն թատրոնի դռները չեն փակվելու նաև տապ օգոստոսին՝ Հայաստանում հյուրախաղերով հանդես կգա Սանկտ Պետերբուրգի թատրոնը, հրաշալի ներկայացումներ են սպասվում, հետևեք ազդագրերին։
Սիմոն Սարգսյան
Բաց մի թողեք
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Շնորհավոր քո նոր տարին. Այսպես է կոչվում Մայքլ Քոթանջյանի նոր երգը. Լուսանկարներ
Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին. Լուսանկար