«Երբեմնի ընդդիմադիր գործիչ, Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիրներից հանդիսացող Քաջարանի քաղաքապետի «ծաղկային դիվանագիտությունը» տապալվել է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Թեեւ 2022 թվականին Փարամազյանը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ծաղիկներ նվիրեց, փոխարենը, ըստ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների, օրերս Աննա Վարդապետյանից ստացել է ծանուցագրեր` իր ենթադրյալ ապօրինի ծագման միլիարդները հետ վերադարձնելու թեմայով։
Ուշագրավն այն է, որ Փարամազյանն իր պաշտոնական կենսագրությունը սկսել է սրբագրել` գրելով, որ ՌԴ Օմսկ քաղաքում ընդունվել է բուհ, բայց չի սովորել այնտեղ` ՀՀ-ում աշխատանքի անցնելու պատճառով։ Փարամազյանը հաշվի չի առել, որ «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է իր կենսագրության սկզբնական` ենթադրյալ կեղծ տարբերակը, ըստ որի` նա ավարտել է սույն բուհը եւ ստացել իրավաբան-իրավագետի որակավորում:
Մանրամասները՝ լուսանկարներում»:
Բաց մի թողեք
Վազգեն Ռշտունուին մեկնաբանել է Արման Եղոյանի գրառումը, իսկ ՔՊ-ականները գրոհ են սկսել
ՔՊ-ականներն արձակուրդները կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելով. ովքե՞ր են հայտ ներկայացրել. Լուսանկար
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել. հիմքում քաղաքական կամակորությունն է