Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 2023 թվականի հաշվետու տարում հայտարարագրել է մեկ Mercedes մակնիշի մեքենա՝ արտադրված 2005 թվականին, որը ձեռք է բերել 2017 թվականին և մեկ Lexus մակնիշի մեքենա՝ արտադրված 2013 թվականին, որը պատգամավորը ձեռք է բերել 2019 թվականին՝ իշխանության գալուց հետո։
Անցյալ տարվա ընթացքում նա նաև 1 մլն դրամով օտարել է 2004 թվականի արտադրության Mercedes մակնիշի ավտոմեքենա։
Նա նաև որպես համատեղ սեփականություն կառուցում է բնակելի տուն Արաբկիր համայնքում, որը դեռևս պետական գրանցում չի ստացել։
Ինչ վերաբերում է պատգամավորի դրամական միջոցներին, ապա հաշվետու տարվա սկզբին Հայկ Սարգսյանն իր բանկային հաշվին ունեցել է 2 մլն 952 հազար 755 դրամ, որը տարվա վերջին նվազել է՝ դառնալով 818 հազար 395 դրամ։ Փոխարենն ավելացել են ՔՊ-ական պատգամավորի կանխիկ դրամական միջոցները։ Այսպես, տարվա սկզբին նա ունեցել է 59 հազար դոլար և 25 մլն դրամ, որը տարվա վերջին ավելացել է՝ դառնալով 62 հազար դոլար և 29 մլն դրամ։
Պատգամավորի՝ տարվա ընթացքում ստացած եկամուտը կազմել է մոտ 12 մլն դրամ, որի մեծ մասը՝ մոտ 10 մլն դրամը, կազմել է Ազգային ժողովի աշխատակազմից ստացած վարձատրությունը։
Բաց մի թողեք
Հունիսի 4-ի աստղագուշակ․ Պետք չէ ստորագրել պատասխանատու փաստաթղթեր և հեռահար ծրագրեր կազմել
ՔՊ սովը․ Ով է Լոռու նոր մարզպետը՝ նախկին ՀՀԿ-ական, ով 2018-ին Սերժ Սարգսյանը պատվոգրել է․ Լուսանկար
Կայացավ «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ – 2025» մրցանակաբաշխությունը. Լուսանկարներ