Օգոստոսի 19-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Տեղում ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, սակայն բժիշկները նրանց հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Մինչ «Էրեբունի» հիվանդանոցի բժիշկները պայքարել են վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Հովհաննես Հ.-ն է:
Պարզբել է նաև, որ ժամը 21:30-ի սահմաններում Այվազովսկի փողոցի 7-րդ հասցեի դիմաց 35-ամյա Հրաչյա Հ.-ն, որը վարձակալական հիմունքներով բնակվում է Նոր Արեշ 26-րդ փողոցի տներից մեկում, վիճաբանել է հիվանդանոց տեղափոխված Հովհաննես Հ.-ի հետ, որի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «մարմնական վնասվածք պատճառելու» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանները հայտնաբերել են «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ առկա են եղել դանակ և արնանման հետքեր:
Կան կասկածներ, որ հայտնաբերված դանակը հանցագործության գործիքն է:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

Բաց մի թողեք
Կարեն Ջալավյան` Քյոխը հայց է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ
2006-ին ՀՀ-ի անունից Սերժ Սարգսյանի կնքած պայմանագիրը անվավեր է ճանաչվել. կբռնագանձվի 78,8 մլն դրամ
Դատախազությունը պահանջում է Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 տուն. Լուսանկար