Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Տոյոտա» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը 400 մետրի համար իրենից 1800 դրամ է պահանջել, որը ինքը չի տվել, սակայն դրանից հետո նա եկել է իր տուն և ատրճանակի սպառնալիքով վերցրել 1400 դրամը:
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են վարորդի ինքնությունը:
Երևանի բնակիչ 33-ամյա երիտասարդը օգոստոսի 20-ի գիշերվա ժամը 2.10-ին Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Հանգամանքները պարզվում են:
Բաց մի թողեք
Ինչ միջոցներ են կիրառվել Մանկավարժականի ռեկտորի և պրոռեկտորի նկատմամբ
Արտակարգ դեպք՝ Սպիտակում, քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ քաղաքապետը ջրի հետ կապված պարզաբանման ժամանակ ոտքով հարվածել է. Լուսանկար
ՀՊՄՀ ռեկտորը ԲՈՒՀ-ի համար կողմնակի եկամուտ ստանալու նպատակով 50 միլիոն դրամի ավանդ է ներդրել բանկում