Օգոստոսի 20-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում մոտ 30 տարեկան տղամարդը ընկած է խաղողի վազերի վրա:
Դեպքի վայր են ժամանել իրավապահները:
Պարեկները, ոստիկաններն ու քաղաքացիներն իրենց ուժերով խաղողի վազի վրայից իջեցրել են տուժածին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություննն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 5-րդ հարկից վայր է ընկել, սակայն կան նաև տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա փորձել է ինքնասպան լինել:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունն ու բնակության վայրը:
Բաց մի թողեք
Նուբարաշենի հոգաբուժարանից փախուստի դիմած երկրորդ բուժառուին չեն գտնում
Հրդեհի ահազանգ Սարի թաղում. մեկնել է 4 մարտական հաշվարկ, կանխել է կրակի տարածումը․ Սարգսյան
28-ամյա տնօրենը հոսանքահարվել, հիվանդանոցի ճանապարհին մահացել է