15/01/2025

Երևանում տաքսու վարորդը 400 մետրի համար ուղևորից 1800 դրամ է պահանջել, ատրճանակի սպառնալիքով՝ վերցրել այն. մանրամասներ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Տոյոտա» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը 400 մետրի համար իրենից 1800 դրամ է պահանջել, որը ինքը չի տվել, սակայն դրանից հետո նա եկել է իր տուն և ատրճանակի սպառնալիքով վերցրել 1400 դրամը:

ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են վարորդի ինքնությունը:

Երևանի բնակիչ 33-ամյա երիտասարդը օգոստոսի 20-ի գիշերվա ժամը 2.10-ին Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Հանգամանքները պարզվում են: