Հայաստանը ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել կոնյակների որակի մասին:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից և Սննդի անվտանգության տեսչական մարմնից:
Հիշեցնենք՝ Anti-Counterfeiting միջազգային ասոցիացիայի և Կոնյակի, ալկոհոլային խմիչքների և ալկոհոլային արտադրանքների արտադրողների միության համատեղ ուսումնասիրության վկայակոչմամբ՝ «ՏԱՍՍ»-ը հայտնել էր, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ը անվտանգ չէ, արտադրանքի գրեթե կեսն էլ պարունակում է ոչ խաղողի սպիրտ։
Պարզաբանվում էր, որ ուսումնասիրության համար ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ հայաստանյան տասը խոշորագույն արտադրողներից։ Դրանցից 177-ում, այսինքն՝ 89%-ում՝ 10 նմուշից 9-ում, հայտնաբերվել են խախտումներ, իսկ գրեթե կեսում հայտնաբերվել են ոչ խաղողային ծագման սպիրտեր։ Իսկ խաղողի ծագման սպիրտերը հենց այն են, ինչ ըմպելիքը դարձնում է կոնյակ։
Պարզվել է, որ ընդամենը 23 նմուշ է լիովին համապատասխանում ԳՕՍՏ-երին և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը:

Բաց մի թողեք
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի՝ շուրջ 3.1 կգ թաքցված ոսկու ներմուծում. շուկայական արժեքը՝ 500 հազար դոլար. Տեսանյութ
Կառավարությունը վարկ կվերցնի «Վեոլիա Ջուր» ընկերությանն աջակցելու համար
«Աթենք» ընկերության արտադրած նագգեթսի մեջ տոպրակի կտոր է հայտնաբերվել․ Լուսանկար