13/12/2024

Գիշերը Մոսկվան ենթարկվել է ամենամասշտաբային հարձակմանը․ ի՞նչ իրավիճակ է

Գիշերը ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ-ներով հարձակում է իրականացրել ՌԴ Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի, Տուլայի, Կալուգայի, Կուրսկի, Մոսկվայի ուղղություններով։

Ռուսական ՀՕՊ ուժերը ուկրաինական 10 դրոն են խոցել, որ թռչում էին դեպի Մոսկվա, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նա քաղաքի վրա հարձակվելու փորձն անվանել է բոլոր ժամանակների ամենամասշտաբայինը։

Սոբյանինը Telegram-ի իր ալիքում հավելել է, որ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: