Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Կամազ»-ի վարորդը, քաղաքացիները և Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորների և վիրավորների ինքնությունը:
«Կամազ»-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վիրավորներն էլ մայր ու որդի են:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, և հնարավոր է՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին:






Բաց մի թողեք
Նախաձեռնում ենք Վրթանեսին Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից ազատելու գործընթաց
ԵՄ-ն կարող է օգնել Հայաստանին առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ արտաքին միջամտությունը կանխելու հարցում
ԱԱԾ փոխտնօրենը՝ Կաթողիկոսի հանդեպ կատարվողի մասին․ Լուսանկար