Կուրսկի շրջանի ղեկավարի խորհրդական Ռոման Ալյոխինը կոչ է արել Ռիլսկ քաղաքի բնակիչներին, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից մոտ քառասուն կիլոմետր հեռավորության վրա, տարհանվել «քանի դա հնարավոր է և անվտանգ»։
«Մի սպասեք մինչև վերջին րոպեն, ինչպես Սուջան, Կորենևոն, Գլուշկովոն, ձեր և ձեր հարազատների կյանքն ավելի արժեքավոր է, քան ձեր շների կյանքը»,- գրել է Ալյոխինը «Տելեգրամ»-ի իր ալիքում՝ միաժամանակ նշելով, որ ուկրաինացի զինվորականները վարվում են գերմանացի ֆաշիստների պես և կրակում խաղաղ բնակիչների ուղղությամբ զվարճանալու համար:
Միևնույն ժամանակ Ալյոխինը հավելել է, որ այն ամենը, ինչ ինքը գրել է, իր կարծիքն է որպես «կամավոր և մարդ, ով ի սկզբանե տեսել է այս պատերազմը, այլ ոչ թե որպես նահանգապետի խորհրդական»։
Ռիլսկ քաղաքի բնակչությունը մինչև ուկրաինական զինված ուժերի ներխուժումը Կուրսկի շրջան կազմում էր մոտ 15 հազար մարդ։
Ուկրաինական բանակի հարձակումն ու մարտերը Կուրսկի շրջանում շարունակվում են օգոստոսի 6-ից։ Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ ավելի քան 90 բնակավայր և մոտ հազար քառակուսի կիլոմետր ռուսական տարածք գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։ Ավելի քան 130 հազար մարդ լքել է իր տները։
Միևնույն ժամանակ, ռուսական ռազմական հրամանատարությունը պարբերաբար հայտնում է, որ ուկրաինական բանակի հարձակումը «դադարեցվել է»։
Բաց մի թողեք
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար
Դոնալդ Թրամփի վարչակազմը «թշնամական քայլ է արել» Թուրքիայի հանդեպ
2025 թ․-ին ԼՂ-ից տեղահանվածների համար սոցիալական աջակցության նոր ծրագիր կգործի