Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։
Կրմելից մանրամասներ են հայտնում, թե ինչ է խոսել Պուտինը ՀՀ վարչապետի հետ։
Նշվում է, որ զրույցի ընթացքում Պուտինը ՀՀ վարչապետին հայտնել է, թե Մոսկվան պատրաստ է այսուհետ ևս աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման հարցում, սահմանների սահմանազատման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում։
Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակման ընթացքում հատկապես նշվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։
Ինչպես հայտնի է, շաբաթվա սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում բանակցություններ էր վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Խոսելով հայ-ադրբեջանական կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ Պուտինը հայտարարել էր, թե ուրախ կլինի նշված թեմայի շրջանակում օգնելու համար և Ադրբեջան այցից հետո Նիկոլ Փաշինյանին կտեղեկացնի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին։







Բաց մի թողեք
Անի Զալինյանն ընտրվել է Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր. Լուսանկար
Ալեն Սիմոնյանը չհամոզեց ադրբեջանցի պատգամավորներին․ Երևան չեն գա
Դավիթ Համբարձումյանը հեռանում է Մասիսի ավագանուց, բայց ոչ Մասիսից