ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների՝ իրենց պատմական հայրենիք վերադարձը։
«Ինչպե՞ս է Մոսկվան տեսնում Լեռնային Ղարաբաղի բնակիչների հնարավոր վերադարձը: Ես կուզեի հստակեցնել, թե ինչպե՞ս է դա տեսնում Նիկոլ Վովայի Փաշինյանը, կա՞ ծրագիր:
Օրինակ, ես տեսա այն հաղորդումը, որը հրապարակել էր Ադրբեջանը հայ բնակչության Ղարաբաղ վերադառնալու առաջարկի վերաբերյալ։ Եթե ինչ-որ ծրագիր լինի Հայաստանի վարչապետի կողմից կազմված, ես հաճույքով կծանոթանայի, հետո կմեկնաբանեի»,- ասել է Զախարովան:
Հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել 2020-2022 թվականներին: Դրանք կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են։
Ըստ Զախարովայի, մինչ օրս Հայաստանի Հանրապետության ոչ մի բարձրաստիճան ներկայացուցիչ չի հրաժարվել դրանցից կամ հայտարարել, որ այդ փաստաթղթերն անվավեր են․ «Դրանք ներառում են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման բոլոր հիմնական ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի մշակումը, սահմանազատումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանում, քաղաքացիական հասարակության միջոցով շփումների զարգացումը և կարող է կողմերի փոխադարձ պարտավորությունների վակուում ստեղծել երկկողմանի շարունակական չկարգավորված հարաբերությունների համատեքստում»։
Զախարովան նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են կառուցողական երկխոսությունը շարունակելու իրենց հանձնառությունը, իր հերթին ՌԴ նախագահն ընդգծել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու անհրաժեշտ օգնությունը գործընթացի բոլոր ոլորտներում՝ եռակողմ համաձայնագրերի հիման վրա։
Մարիա Զախարովան մեկնաբանել է հայ հերոսների և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հուշարձանների ոչնչացումը Ստեփանակերտում։
«Մենք կոչ ենք արել և կոչ ենք անում ու հաստատում ենք, որ շարունակելու ենք աշխատել երկու կողմի հետ Հայրենական մեծ պատերազմի պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանման թեման հայ-ադրբեջանական կարգավորման բանակցային օրակարգում ներառելու ուղղությամբ: Այդ թեման պարբերաբար քննարկում ենք Բաքվի և Երևանի հետ աշխատանքային շփումներում: Մենք սկզբունքային դիրքորոշում ենք հայտնել խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության վերաբերյալ, անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունեցել, և ամեն անգամ այդ թեման շոշափում ենք, մասնավորապես՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»,- ասել է Զախարովան և հավելել. «Ադրբեջանում հասկանում են, որ Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունը պահպանելը մեր երկրների սուրբ պարտականությունն է»:
Բաց մի թողեք
«Սրբազան պայքար»-ի «բաց խաղաքարտերով» խաղը․ Քոչարյանն ու Սարգսյանը ներկա կգտնվե՞ն սեպտեմբերի 22-ի հավաքին
Պուտինի հետ սիրախաղի դիմաց՝ Թուրքիան կստանա Ղրիմը
Ռուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու