Օգոստոսի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ ժամանել են Արագածոտնի մարզի Օշական գյուղ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ օգոստոսի 26-ին, Աշտարակ քաղաքում հայտնի Նվոյին պատկանող «Wine Corner Ashtarak»-ում տեղի է ունեցել «Hayat Project»-ի համերգը, որին ներկա է եղել նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Ներկա է եղել նաև օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկը, ով այդ ժամանակ վիճաբանության մեջ է մտել մարզպետի հետ, որը հետո վերածվել քաշքշուկի ու այսօր քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները դրա համար այցելել են Արագածոտնի մարզի Օշական գյուղ։






Բաց մի թողեք
Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց ազատ արձակեցին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան բերման ենթարկվածներ
«Գիշերային թիթեռնիկները» հյուրանոցում տղամարդուց կես միլիոն դրամ են հափշտակել