Ուսուցիչների որակավորման կարգում փոփոխություններ են առաջարկվում:
Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նոր մոտեցմամբ յուրաքանչյուր ուսուցիչ նախևառաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները:
«Այնուհետև նաև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը, գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է, թե որ ուղղությամբ և որ մակարդակի վերապատրաստման կարիք ունի տվյալ ուսուցիչը, ինչը հնարավոր է դարձնում ուսուցչի վերապատրաստումը դարձնել ավելի թիրախային և արդյունավետ»,- մանրամասնեց նա:
Անդրեասյանի խոսքով՝ այս տարի համակարգը կիրառվել է առաջին անգամ, գնահատվել է ավելի քան 6000 ուսուցիչ, որոնք առաջիկայում պետք է վերապատրաստվեն:
«Հստակեցվել են նաև ուսուցիչների վերապատրաստման արդյունավետության և մոնիթորինգի ընթացակարգերը, այդ թվում՝ դպրոցի տնօրենների կողմից, ու կարևոր է, որ այս գործընթացը կապվում է նաև տնօրենների ատեստավորման համակարգի հետ»,- ասաց նախարարը:
Բաց մի թողեք
Բուհերում ուսանողների թիվը նվազել է
Փնթիներ․ «Թույլ օղակ» ինտելեկտուալ նախագծի 27-րդ թողարկման մասնակիցը մանրամսներ է հայտնել․ Լուսանկար
Ինչ վնաս է հասցրել 12-օրյա պատերազմը Իրանի գիտական ներուժին