Շմայս՝ Առաքել Մովսիսյանի հորեղբոր որդին` Ազատամարտիկների եւ վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանը, նոր կուսակցություն է հիմնադրել, որը կոչվում է «Արդար խոսք»:
Նրա որդին` Ալբերտ Մովսիսյանը, ով «Հանրային ձայն» խմբակցության ցուցակով Երեւանի ավագանու անդամ է դարձել, չի անդամագրվել Վարդան Ղուկասյանի` Դոգ-ի ԴՕԿ կուսակցությանը, նա նորաստեղծ կուսակցության նախագահն է։
Հայրը՝ նույնպես, ով շատ մտերիմ էր Ղուկասյանի հետ, փաստորեն, ոչ միայն չի անդամագրվել, այլեւ սեփական կուսակցությունն է բացել:
Միհրան Մովսիսյանի մյուս որդին էլ, հիշեցնենք, կալանավայրում է` դատապարտվել է 12 տարվա ազատազրկման:







Բաց մի թողեք
Նախաձեռնում ենք Վրթանեսին Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից ազատելու գործընթաց
ԵՄ-ն կարող է օգնել Հայաստանին առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ արտաքին միջամտությունը կանխելու հարցում
ԱԱԾ փոխտնօրենը՝ Կաթողիկոսի հանդեպ կատարվողի մասին․ Լուսանկար