Իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի քաղաքական ղեկավարությանը եւ ինստիտուտները ոչնչացնելու համար։
Հրապարակ թերթը գրել է․ Անցած տարի Սամվել Բաբայանի հետ էին հույս կապում, որ ինչ որ ՀԿ կձեւավորվի` արցախցիների խնդիրներով զբաղվող, բայց այդ պրոյեկտը չստացվեց, նոր բան են փորձարկում։
Արդեն մի քանի ամիս է՝ ձեւավորվել է ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն, որը ՖԲ-ում շատ ակտիվ է, նախագահը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ազգականն է` Անդրանիկ Գրիգորյանը, ով Արցախում ԱԱԾ օպեր է եղել, հիմա իբրեւ թե իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվում, հանդիպում տարբեր մարզերում ապաստանած արցախցիներին, ներկայացնում իր իրավապաշտպան միության գործունեությունը, նպատակներն ու խնդիրները եւ խոստանում լուծում տալ հայրենակիցների խնդիրներին:
Իրականում՝ այդպիսով փորձում են հավաքագրել արցախցիներին եւ նրանց կտրել ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքական անձանցից: Պատրաստվում են ինչ-ինչ հարցերում անգամ աջակցել նրանց, որ դարձնեն կառավարելի եւ պրոիշխանական։
Բաց մի թողեք
Նրանք մեծացել են այդ բառապաշարի մեջ, ուրիշ ոչինչ չեն լսել, այդ բառապաշարն իրենց առօրյայի մի մասն է. Գուրգեն Մելիքյան
Հատուկ տգետների համար՝ կուսակրոնությունը ներդրվել է միջնադարում և աստվածաբանական իմաստ չունի
Կհաջողվի մեկ ամսվա ընթացքում վարչապետի պաշտոնն ազատել այն այսօր զբաղեցնողից