Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, ՔՊ-ն, բառի բուն իմաստով, տժժացել է Սեւանի կառավարական առանձնատանը, որտեղ «հյուրընկալվել» էին Փաշինյանի հարկի տակ, բայց հյուրասիրել են ոչ թե տանտերերը, այլ՝ «գերմանական հաշվով»․ յուրաքանչյուրը 25 հազար դրամ գումար է «քցվել», որ ընտանիքը ծախսի տակ չընկնի։
Հրապարակ թերթը գրել է․ Մենք գրել էինք, որ ՔՊ-ն պետք է հավաքվեր դեռ հուլիսի 9-ին` ԱԺ աշխատանքների ավարտից հետո, սակայն ընդդիմության պայքարի պատճառով դա հետաձգեցին մինչեւ աշուն։
Շաբաթ օրվա հավաքը բավականին տարբերվել է նախորդներից։ Սովորաբար, նախորդ նման միջոցառումները Փաշինյանն օգտագործել է թիմակիցների գործունեությունը գնահատելու, առաջիկա անելիքների հետ կապված ինստրուկտաժ անելու համար, իսկ այս անգամ նման զրույց չի եղել։
Մեր աղբյուրն ասաց, որ խնջույքի ֆորմատը դրան չէր տրամադրում: Այս անգամ, ի տարբերություն նախորդ հավաքների, կառավարության, օրենսդիր մարմնի ՔՊ-ականներից բացի ներկա են եղել նաեւ ՔՊ-ական համայնքապետերը: «Շունը տիրոջը չէր ճանաչում», բացի այդ՝ ուտուշ-խմուշն էլ ավանդական ֆորմատով չի եղել, որ խոսեն-քննարկեն, այլ ֆուրշեթ է եղել, որի դեպքում կոլեկտիվ զրույցն անհնարին է։
Ամենասկզբում Նիկոլ Փաշինյանն իր հյուրերի համար էքսկուրսիա է անցկացրել առանձնատանը՝ բաղնիք-զուգարանը, խորովածանոցը եւ այլ հատվածներ է ցույց տվել: Կատակել է, թե զգացեք ձեզ՝ ինչպես ձեր տանը: Հետո անցել են կերուխումին, անգամ կենացներ չեն ասվել, որ ներկաները գուշակեին իրենց գլխին գալիքը: Միջոցառմանը դիջեյ է հրավիրված եղել, ՔՊ-ականները պարել, տժժացել են:
Փաշինյանը նաեւ նավով կրուիզի է տարել կուսակիցներին` երեք անգամից բոլոր ՔՊ-ականները պտտվել են Սեւանում։ Փաշինյանը փորձել է թիմակիցներին ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, մտահոգվելու առիթներ չկան։
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ