ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024թ․ սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության կողմից Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանից կատարված կնոջ առևանգման վերաբերյալ վարույթով ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել հանցավոր կազմակերպության 4 անդամների, որոնք, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունները դատարանի կողմից բավարարվելու արդյունքում, կալանավորվել են։
Քննությամբ պարզվել էր նաև հանցավոր խմբի ևս մեկ անդամի ինքնությունը, ով, քննության տվյալներով, լքել էր ՀՀ տարածքը և գտնվում էր Վրաստանում։ Վերջինիս նկատմամբ ևս հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և կայացվել էր նրան ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու որոշում, որի կատարումը հանձնարարվել էր Ոստիկանությանը։
Իրականացված միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի նշված հինգերորդ անդամը սեպտեմբերի 16-ին հայտաբերվել է Հայաստանում՝ Բագրատաշենի անցակետում, և ձերբակալվել։ Բացի այդ, իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հանդամիջյան ճանապարհին հայտնաբերվել է նաև BMW մակնիշի այն ավտոմեքենան, որով հանցավորների կողմից առևանգվել է 55-ամյա տուժող կինը։
Ավտոմեքենան ենթարկվել է խուզարկության, ճանաչվել իրեղեն ապացույց և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ակտիվ նախաքննությունը շարունակվում է:
Միջոցներ են ձեռնարկվում՝ հանցավոր խմբի այլ անդամների առկայությունը և դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։







Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար