Սեպտեմբերի 20-ին իրականացրած բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին:
Վերջինիս այս տարվա հուլիսի 30-ից ոստիկանության Ախուրյանի բաժինը հետախուզում էր ՀՀ քրեական օրենսգրքի 342 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):
Նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
Տոնոյանը ոստիկանության Ախուրյանի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ նրան տեղափոխելու են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ:
Տոնոյանը վթարից հետո հատել էր Հայաստանի սահմանը՝ գնալով Վրաստան։
Ինչպես հայտնի է, 2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, բախվել էին «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 8-ամյա որդին ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ գիտակցության չգալով՝ ևս մահացել էր:
Բաց մի թողեք
Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլար շուկայական արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը. Տեսանյութ
«Դիшկդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Մասիս համայնքում