52-ամյա Չժուն Յանի հարեմի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ բացահայտվել է նրա գաղտնի հաշվապահությունը։
«Գեղեցիկ նահանգապետը» և Չինաստանի կոմունիստական կուսակցության քարտուղարի տեղակալը ստացել է մոտ 8,5 միլիոն դոլար՝ նպաստելով, որ նախընտրելի ընկերությունների հետ պետական պայմանագրեր կնքվեն։
Ըստ մամուլի տեղեկությունների, չամուսնացած Յանը անձնական կյանք է կազմակերպել իր ենթակաների հետ՝ նրանց հետ ժամանակ անցկացնելով գործուղումների և գործնական հանդիպումների անվան տակ։
Ոմանք համաձայնել են նրա հետ սիրային ու սեռական հարաբերություններին գումարի դիմաց, մյուսները՝ նրա հեղինակությունից վախենալու պատճառով:
Նշվում է, որ դատարանը բողոք է ստացել շուրջ 60 անձանցից:
Դատարանը չինուհուն դատապարտել է 13 տարվա ազատազրկման և մեկ միլիոն յուանի (140 հազար դոլար) տուգանքի՝ ապօրինի վարքագծի, այդ թվում՝ մոտ 60 միլիոն յուան (8,5 միլիոն դոլար) կաշառք ստանալու համար։







Բաց մի թողեք
10 անշարժ գույք, մեքենա, 11 մլն. դրամ տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Սյունիքի փոխմարզպետը. Լուսանկար
ՔՊ վարչության հերթական նիստի ընթացքում ևս տարբեր ՔՊ-ականներ «կհարցաքննվեն»
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար